Միջազգային

«Պատմությունը նույն հնարավորությունը երկու անգամ չի տալիս. օգտվե՛ք հնարավորությունից հենց հիմա». եվրոպացի պաշտոնյան՝ Վրաստանին

«Եվրամիությունը պատրաստ է օգնել Վրաստանին՝ ԵՄ-ին միանալու հարցում, մենք պետք է միասին հասնենք դրան»,-այսօր Թբիլիսիում հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո։

«Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է Եվրամիությանն անդամակցությանը։ Սա շատ ուժեղ մանդատ է ոչ միայն կառավարության, այլև ողջ քաղաքական վերնախավի համար, և այդ նպատակը պահանջում է երկարաժամկետ կայունություն և խաղաղություն»,- ընդգծել է եվրահանձնակատարը։

«Վստահ եմ, որ պատմությունը երբեք նույն հնարավորությունը երկու անգամ չի տալիս, այդ իսկ պատճառով պետք է օգտվել այս հնարավորությունից և իրականություն դարձնել»,-ասել է Վարհեյը։