Միջազգային

Աշխարհի բնակչությունը դարձավ 8 միլիարդ

Աշխարհի բնակչությունը դարձավ 8 միլիարդ։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը։ Երկիր մոլորակի բնակչության ներկայիս աճը տարեկան 67 միլիոն մարդ է։

Աշխարհի բնակչության` ըստ տարիների.

  • 7 միլիարդ 2010թ.
  • 6 միլիարդ 1998թ.
  • 5 միլիարդ 1987թ.
  • 4 միլիարդ 1974թ.
  • 3 միլիարդ 1960թ.
  • 2 միլիարդ 1930թ.
  • 1 միլիարդ 1804թ.

Բնակչության թվով առաջատար երկրներն են.

  • Չինաստան - 1.452 միլիարդ
  • Հնդկաստան - 1.412 միլիարդ
  • ԱՄՆ - 335 մլն
  • Ինդոնեզիա - 280 մլն
  • Պակիստան - 231 մլն

2030 թվականին աշխարհի բնակչությունը կհասնի 8,5 միլիարդ մարդու, իսկ 2050 թվականին այն կկազմի 9,7 միլիարդ մարդ, 2100 թվականին՝ 10,4 միլիարդ մարդ։