Միջազգային

Covid-19-ից մահացության թվերը կարող են եռակի ավելի լինել, քան հաղորդվել է

6 միլիոն մարդ արդեն մահացել է ուղղակիորեն Covid-19-ի պատճառով: Բայց հետազոտողները գնահատում են, որ առնվազն 18 միլիոնով ավելի շատ մահ է եղել:
Այս ավելցուկային մահացության մի մասը կարող է չհաշվառվել պաշտոնական գնահատականներում՝ ախտորոշիչ կամ հաշվետվողական ռեսուրսների բացակայության պատճառով: Բայց դրանցից մի քանիսը կարող են կապված լինել համաճարակի այլ՝ անուղղակի հետևանքների հետ, ինչպիսիք են՝ առողջապահական խնամքի հասանելիության բացակայությունը, կարանտինի ժամանակ վարքագծի փոփոխությունը կամ տնտեսական ցնցումները: 

Հետազոտողները պարզել են, որ յոթ երկրներին բաժին է ընկել վերջին երկու տարվա մահացությունների ավելի քան կեսը՝ Հնդկաստան, ԱՄՆ, Ռուսաստան, Մեքսիկա, Բրազիլիա, Ինդոնեզիա և Պակիստան: Միայն Հնդկաստանում գրանցվել է ավելի քան 4 միլիոն հավելյալ մահ, իսկ ԱՄՆ-ում՝ ավելի քան 1,1 միլիոն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խարախուսում է Covid-ի հետ կապված ավելի մեծ մահացության թվերը հասկանալու կարևորությունը: 2021թ.-ի փետրվարին խորհրդատվական խումբ է ձևավորվել՝ այս թեման ուսումնասիրելու համար:

«Որակի, ժամանակի և բաշխվածության խնդիրները մեծ մարտահրավեր են համաշխարհային առողջապահության համար», - ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը՝ խմբի հետ առաջին հանդիպման ժամանակ: «Թեև ծանոթ ենք մահացության ամենօրյա ցուցանիշներին, ընդհանուր մահացության ցուցանիշները, հավանաբար, շատ ավելի բարձր են»:
Խորհրդատվական խումբը խթանում է այս տվյալները, որքան հնարավոր է շուտ, հավաքելու կարևորությունը՝ ճիշտ վիճակագրություն մշակելու համար:
«COVID-19-ի հետ անմիջականորեն կապված մահերը միայն կարճ հեռանկարում կարող են տեղեկություն տալ համաճարակի պատճառած վնասի լայն սպեկտրի վերաբերյալ։ Առաջացած կողմնակի վնասը շատ ավելի մեծ է», - ասվում է խմբի կայքում: 

Լայն մահացության գնահատականը  կարևոր նշանակություն ունի աշխարհի բնակչության ապագայի և համաճարակին դիմակայելու համար: ԱՀԿ-ի առողջապահական տեղեկատվական համակարգերի վերջին գնահատականը ցույց տվեց, որ Աֆրիկայում մահացությունը կազմում է բոլոր մահերի միայն 10%-ը:
Ըստ նոր ուսումնասիրության՝ Covid-19-ի՝  վերջին երկու տարիների մահացության ավելցուկային ցուցանիշները տարբեր երկրներում տարբեր են:
Բոլիվիան, Բուլղարիան ունեին մահացության ամենաբարձր ցուցանիշները, որտեղ յուրաքանչյուր 1000 մարդուն բաժին է հասել 6 մահ: Մահացության ավելցուկային ցուցանիշները հատկապես բարձր են եղել նաև Լատինական Ամերիկայի Անդերում, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում և հարավային ենթասահարյան Աֆրիկայում:
Բայց հինգ երկրներ՝ Իսլանդիան, Ավստրալիան, Սինգապուրը, Նոր Զելանդիան և Թայվանը, 2020 և 2021թթ․ ավելի քիչ մահվան դեպքեր են արձանագրել, քան կանխատեսվում էր։