Միջազգային

«Կիևն ունի իր խաղաղության ծրագիրը, որը բաղկացած է 10 կետից». Զելենսկի

Զելենսկին կարծում է, որ եկել է ռազմական գործողությունները դադարեցնելու ժամանակը։ Սակայն, ըստ Զելենսկու, Կիևը չի ստորագրի մի նոր «Մինսկ-3»։

«Ես համոզված եմ, որ այժմ ​​ժամանակն է, երբ ռազմական գործողությունները պետք է և կարելի է դադարեցնել»,- ասել է նա՝ տեսաուղերձով դիմելով G20 գագաթնաժողովի մասնակիցներին։

Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան չի համաձայնի ստորագրել այնպիսի համաձայնագրեր, ինչպիսին «Մինսկ-3»-ն է։ Նրա խոսքով, Կիևն ունի իր «խաղաղության ծրագիրը», որը բաղկացած է 10 կետից։ Դրանց թվում են միջուկային, պարենային և էներգետիկ անվտանգության ապահովումը, «բոլորը բոլորի համար» բանաձևով պահվող անձանց փոխանակումը, Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը։

Ահա Ուկրաինայի առաջարկները.

1. Ճառագայթային և միջուկային անվտանգություն,
2. Սննդի անվտանգություն,
3. Էներգետիկ անվտանգություն,
4. Բոլոր բանտարկյալների և արտաքսված անձանց ազատ արձակում,
5. ՄԱԿ-ի կանոնադրության իրականացում և Ուկրաինայի տարածքային ամբողջականության և աշխարհակարգի վերականգնում,
6. Ռուսական զորքերի դուրսբերում և ռազմական գործողությունների դադարեցում,
7. Արդարության վերականգնում,
8. Էկոցիդի դեմ պայքար,
9. Էսկալացիայի կանխարգելում,
10. Պատերազմի ավարտի հաստատում։