Միջազգային

«Ռուսական ավերիչ պատերազմը պետք է և կարելի է դադարեցնել». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեսակապով խոսելով G20-ի երկրների առաջնորդների հետ, կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ մղվող պատերազմը։

«Համոզված եմ, որ այժմ այն ​​ժամանակն է, երբ ռուսական ավերիչ պատերազմը պետք է և կարելի է դադարեցնել։ Դա հազարավոր կյանքեր կփրկի»,- ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։

Նա դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին, սակայն հասկացնել է տվել, որ իր կոչը չի վերաբերում Ռուսաստանին։

Զելենսկին հավելել է, որ պատերազմը պետք է ավարտվի «արդարացիորեն և ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի հիման վրա»։