Միջազգային

«Եվրոպական երկրները գազի գնման համար դիմում են Անկարային». թուրք պաշտոնյա

«Եվրոպական շատ երկրներ բնական գազ գնելու համար դիմում են Թուրքիային»,- երկուշաբթի ասել է երկրի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը՝ չհստակեցնելով այդ երկրները, որոնց անվանել է «հարևաններ»։

«Մեր հարևան եվրոպական երկրներից շատերը մեզ են դիմում գազի գնման համար»,- ասել է նախարարը՝ մեկնաբանելով Թուրքիայում ռուսական բնական գազի Եվրոպա մատակարարման կենտրոն ստեղծելու ծրագրերը։ «Հուսով եմ՝ հաջորդ տարվա սկզբից մենք առաջին քայլերը կձեռնարկենք գազի կենտրոնի ստեղծման ուղղությամբ»,-Դոնմեզի խոսքերը մեջբերել է TRT-ն։

Նախարարի խոսքով՝ թուրքական իշխանություններն ավարտում են երկիրը «էներգետիկ բազայի» վերածելու ռազմավարության նախապատրաստման աշխատանքները։