Միջազգային

Զելենսկին ժամանել է Խերսոն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նոյեմբերի 11-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է երկրի հարավում գտնվող Խերսոն քաղաք։ Սա Ուկրաինայի միակ մարզկենտրոնն է, որը մարտից նոյեմբեր գտնվում էր ռուսական ուժերի վերահսկողության տակ։ 

Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը նոյեմբերի 9-ին հայտարարել էր, որ ռուսական բանակը լքում է Խերսոնը՝ պաշտպանական դիրքեր կառուցելով Դնեպրի ձախ ափի երկայնքով։ 

Արդեն նոյեմբերի 11-ին քաղաք էին մտել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները, իսկ նոյեմբերի 12-ին Ուկրաինայի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Խերսոնում և երկրամասում աշխատանքներն են սկսել տարածաշրջանային ռազմական վարչակազմը, ոստիկանությունը և անվտանգության ծառայությունը։