Միջազգային

Էրդողանը հայտնել է պայթյունի հետևանքով 6 զոհի և 53 վիրավորի մասին

Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 զոհ և 53 վիրավոր կա։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Անադոլու գործակալությունը։ 

«Ահաբեկչության միջոցով Թուրքիային ու թուրք ազգին ծնկի բերելու ջանքերը չեն հասնի իրենց նպատակին՝ ո՛չ այսօր, ո՛չ վաղը։ Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած միջադեպի մեղավորները կպատժվեն ըստ արժանվույն։ Համապատասխան ստորաբաժանումները շարունակում են աշխատել՝ բացահայտելու այս նենգ գործողության հեղինակներին և դրա հետևում գտնվող խմբավորումներին»,- ասել է Թուրքիայի նախագահը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյուն է որոտացել Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Թաքսիմ հրապարակի տարածքում՝ Իսթիքլալ փողոցում։