Միջազգային

Ստամբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել․ կան զոհեր և տուժածներ (տեսանյութ)

Ստամբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ, 10-ից ավելի վիրավոր։ 

Հաղորդվում է, որ պայթյունը որոտացել է Բեյօղլու թաղամասի Թաքսիմ հրապարակի տարածքում՝ Իսթիքլալ փողոցում։ Սա քաղաքի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկն է: Սոցցանցերի օգտատերերը հրապարակում են կադրեր, որտեղ մարդիկ խուճապահար վազում են հանրահայտ հետիոտնային Իսթիքլալ փողոցով, որը պատված է սրճարաններով և խանութներով:

Տեղում աշխատում են փրկարար ծառայությունները, ժամանել են շտապօգնության մեքենաներ։ Ոստիկանությունը շրջափակել է հարևան փողոցները, մարդկանց տարհանում են։