Միջազգային

Հնդկաստանում կամուրջի փլուզման հետևանքով հարյուրավոր զոհեր կան

Հնդկաստանում կամուրջի փլուզման հետևանքով հարյուրավոր զոհեր կան

Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգում կամրջի փլուզման հետևանքով առնվազն 141 մարդ է զոհվել։ Զոհերի թիվը կարող է աճել, շատերը դեռևս անհայտ են: Կամուրջը փլուզվել է երկար վերանորոգումից ընդամենը մի քանի օր անց։ 

Ոստիկանության հաշվարկներով՝ ավելի քան 170 մարդ փրկվել է, 15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Մահացածներից շատերը երեխաներ են, ովքեր իրենց ծնողների հետ եկել էին արձակուրդ՝ նշելու հինդուների գլխավոր տոներից մեկը՝ Դիվալին:

Մորբի քաղաքում Մաչխա գետի վրա գտնվող կամուրջը փլուզվել է կիրակի երեկոյան՝ կես տարվա վերանորոգումից հետո վերաբացվելուց ընդամենը մի քանի օր անց։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ մոտ 500 մարդ է հավաքվել կամրջի վրա, իսկ կողքին նրանք նշել են Դիվալին։ Արդյունքում մալուխները, որոնց վրա կախված է եղել կամուրջը, կոտրվել են, մարդիկ էլ ընկել են գետը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական