Միջազգային

Հարձակվել են Նենսի Փելոսիի տան վրա և վիրավորել ամուսնուն

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսին Փոլ Փելոսին ուրբաթ վաղ առավոտյան հարձակման է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյում գտնվող իրենց տանը։ Այդ մասին ասվում է Փելոսիի գրասենյակի հաղորդագրության մեջ: 

Նենսի Փելոսիի խոսնակ Դրյու Հեմիլն ասել է, որ հարձակվողը կալանավորված է, իսկ շարժառիթը հետաքննվում է: Փելոսին այդ ժամանակ Սան Ֆրանցիսկոյում չի գտնվել: Այդ մասին հայտնել է CNN-ը։