Միջազգային

«Չպետք է մոռանալ Հայաստանի, Սիրիայի, Իրաքի, Սոմալիի հակամարտությունները». Մակրոն

«Չպետք է մոռանալ Հայաստանի, Սիրիայի, Իրաքի, Սոմալիի հակամարտությունները». Մակրոն

«Ուկրաինայի պատերազմը չպետք է մեզ ստիպի մոռանալ այլ հակամարտությունները՝ Հայաստանում, Սիրիայում, Իրաքում, Սոմալիում, Մերձավոր Արևելքում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ կիրակի ելույթ ունենալով Հռոմում, եռօրյա միջկրոնական գագաթաժողովի բացման արարողությանը։ 

«Այսօր կան մարդիկ, որոնց վրա հարձակվում են, իսկ մյուս կողմից՝ կան առաջնորդներ, ովքեր որոշել են հարձակվել, ներխուժել և նվաստացնել: Չեզոք մնալը կնշանակի գիտակցել, որ ուժեղի օրենքը դառնում է ընդհանուր օրենք»,- ասել է Մակրոնը։ 

Մակրոնը նաև հավելել է, որ ուժեղների օրենքների վրա հիմնված աշխարհը չի կարող օրինական լինել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական