Միջազգային

«Բաքուն և Երևանը պայմանավորվել են խաղաղության պայմանագրի սկզբունքային կետերի շուրջ». Թուրքիայի ԱԳ նախարար

«Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի սկզբունքային կետերի շուրջ։ Մնացել է դրանք կյանքի կոչել»,- այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցություններին։