«Կովկասում կայուն խաղաղության համար այսօր երեկոյան Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որով նրանք փոխադարձաբար ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Հայաստանը համաձայնում է նպաստել Եվրամիության քաղաքացիական առաքելության ստեղծմանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, որը համաձայնում է համագործակցել։ Այս առաքելության նպատակը վստահության ձևավորումն ու ներդրումն է սահմանային հանձնաժողովներում», -գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր ֆեյսբուքյան էջում։