Միջազգային

«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ». Պուտին

«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ». այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Կրեմլի պալատում՝ Ուկրաինայից օկուպացված տարածքների ՌԴ հետ միավորման արարողությանը։ Արարողությունը տեղի է ունենում Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում ու Զապորոժիեյում տեղի ունեցած, այսպես կոչված, «հանրաքվեներից» հետո։