Միջազգային

Թուրքիան կավելացնի ռազմական ներկայությունը Կիպրոսում

Թուրքիան կմեծացնի ռազմական ներկայությունը Կիպրոսում և կղզու հյուսիս կմատակարարի անհրաժեշտ սպառազինություն՝ կիպրոսցի թուրքերի շահերը պաշտպանելու համար։ Այս մասին Փամուկկալեի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Անկարան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կղզու թուրքական համայնքի շահերը պաշտպանելու ուղղությամբ: «Նույնիսկ եթե մեր ճանապարհին կանգնի ամբողջ աշխարհը, Թուրքիան չի նահանջի իր դիրքորոշումից և կպաշտպանի շահերը Կիպրոսում, Էգեյան և Միջերկրական ծովերում»,-ասել է Չավուշօղլուն:

Չավուշօղլուն քննադատել է ԱՄՆ իշխանությունների դիրքորոշումը, որոնք չեղարկել են Կիպրոսի հունական համայնքին զենքի մատակարարման էմբարգոն: