Միջազգային

Ֆրանսիայի հատուկ դեսպանորդը գալիս Է Բաքու և Երևան՝ կարգավորման հարցում օգնելու համար

Հարավային Կովկասում Ֆրանսիայի հատուկ դեսպանորդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆեյը մինչև շաբաթվա վերջ կայցելի Ադրբեջան եւ Հայաստան՝ կողմերի միջև չլուծված հարցերի կարգավորմանը նպաստելու համար: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին։

Ֆրանսիան, ինչպես ընդգծել են ԱԳՆ-ում, «այսուհետ ևս աջակցություն կցուցաբերի բանակցությունների միջոցով բոլոր հարցերի լուծման հարցում»:

Ֆրանսիայի ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ Ռոքֆեյը նաև կայցելի Վրաստան, որպեսզի «ամրապնդի երկխոսությունը Վրաստանի իշխանությունների հետ տարածաշրջանային հարցերի և ԵՄ-ի հետ հարաբերությունների շուրջ»: