Միջազգային

Մակրոնը չի կարողանում բացատրել Պուտինի գործողություններն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի կարող բացատրել Ուկրաինայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունների շարժառիթը։ Այդ մասին հաղորդել է CNN-ը: Հատուկ գործողություն սկսելու որոշումը Մակրոնն անվանել է «առաջին հսկա սխալը»։ 

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ մասնակի մոբիլիզացիա հայտարարելու՝ Պուտինի որոշումը հանգեցնում է աշխարհում ՌԴ-ի հետագա մեկուսացմանը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի կուլիսներում նա նշել է, որ ցավում է ռուս գործընկերոջ ընտրության համար։