Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022

USD412.03

EUR399.62

RUB6.58

Երևան 8 ℃

Рус Eng

Մակսիմ Գալկինի համերգը Թբիլիսիում հետաձգվել է

Միջազգային

23 Սեպտեմբերի, 9:31

Ռուս հումորիստ և շոումեն Մաքսիմ Գալկինի ելույթը Վրաստանում տեղի կունենա փետրվարի 11-ին՝ Թբիլիսիի ֆիլհարմոնիայում: Այս մասին հայտնում է տոմսերի վաճառքի վրացական ծառայությունը՝ Biletebi.ge-ն։ 

Մաքսիմ Գալկինի համերգը Թբիլիսիում նախատեսված էր հոկտեմբերի 15-ին։ Ավելի ուշ հայտարարվեց, որ թե՛ Գալկինի ելույթը, թե՛ ռուսական «Машина времени» ռոք խմբի համերգը Թբիլիսիում չեղյալ են հայտարարվել։ 

Biletebi.ge-ն այն ժամանակ հայտնել էր, որ համերգները հրաժարվել է անցկացնել Սպորտի պալատը, որտեղ նախատեսված էին ելույթները։ Շենքի սեփականատերերը անսպասելիորեն հայտարարել են, որ այնտեղ պետք է շտապ վերանորոգում անցկացվի։

Համերգների չեղարկումը կապվում է այն բանի հետ, որ Մաքսիմ Գալկինը և Անդրեյ Մակարևիչը բացահայտ աջակցել են Ուկրաինային, ինչով առաջացրել են ռուսական իշխանությունների դժգոհությունը։

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»