Միջազգային

«Պուտինին՝ խրամատ». Ռուսաստանում շարունակվում են ցույցերն՝ ընդդեմ մոբիլիզացիայի

Մասնակի զորահավաք հայտարարելուց անմիջապես հետո Նավալնիի համախոհները, ռուսական ընդդիմադիրներ և հակապատերազմական շարժումների մասնակիցներ կոչ են արել ռուսաստանցիներին՝ դուրս գալ բողոքի ակցիաների: 

Նախորդ տարիների բողոքների համեմատ այսօրվա ակցիաները սակավաթիվ էին։ Հակակառավարական, հակամոբիլիզացիոն բողոքի ակցիաներ են անցկացվել բոլոր խոշոր քաղաքներում՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սամարա, ինչպես նաև մարզկենտրոններում։