Միջազգային

Զորահավաքի ֆոնին Իսրայելը պատրաստ է ռուսաստանցի հրեաներին դուրս բերել երկրից

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն ու իսրայելական El-Al ավիաընկերության ղեկավարը խորհրդակցություններ են անցկացրել Ռուսաստանից Իսրայել չվերթների թվի հնարավոր ավելացման վերաբերյալ: Նպատակն է՝ դուրս բերել ռուսաստանցի հրեաներին, որոնք իրավունք ունեն հայրենադարձվել Իսրայել և ցանկանում են խուսափել Ուկրաինայում պատերազմի մոբիլիզացիայից։ 

Իսրայելի ԱԳՆ գլխավոր քարտուղար Ալոն Ուշպիզը հայտարարել է, որ կառավարության կարգադրությամբ երկրում սկսվել է հայրենադարձների նոր ալիքի ժամանման նախապատրաստությունը:

«Վարչապետ և ԱԳ նախարար Յաիր Լապիդը մեզ հանձնարարել է Ռուսաստանից նոր ներգաղթյալներ ընդունել։ Սա պահանջում է գնահատական բազմաթիվ մակարդակներում՝ սկսած թռիչքի մուտքի արտոնագրերից և ընդունելությունից։ Մենք սերտորեն աշխատում ենք այլ նախարարությունների, Ռուսաստանում մեր դեսպանատան և, իհարկե, El-Al ընկերության հետ», - ասել է Ուշպիզը։