Միջազգային

Ղրղզստանը և Տաջիկստանը խաղաղության հաստատման արձանագրություն են ստորագրել

Տաջիկստանում կայացել է Ղրղզստանի և Տաջիկստանի ազգային անվտանգության կոմիտեների նախագահներ Կամչիբեկ Թաշիևի և Սայմումին Յատիմովի հանդիպումը: Հանդիպմանը ստորագրվել է հրադադարի հայտարարությունից հետո զորքերի դուրսբերման և սահմանին իրավիճակի կայունացման մասին արձանագրություն:

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին զինված բախումները վերսկսվել էին սեպտեմբերի 16-ի առավոտյան։ Բիշքեկն ու Դուշանբեն միմյանց մեղադրել են գնդակոծությունների մեջ։

Սահմանային բախումների հետևանքով մոտ 100 մարդ է զոհվել։