Միջազգային

Ռուսաստանը պլանավորում է մոբիլիզացնել օտարերկրացիներին

Օտարերկրյա քաղաքացիների՝ զինծառայության անցնելու կազմակերպման գործում Ռուսաստանի ՊՆ աջակցության լիարժեք ենթակառուցվածքը մոտ ժամանակներս կտեղակայվի Մոսկվայի «Սախարովո» միգրացիոն կենտրոնում: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Սոբյանինը հիշեցրել է, որ այն օտարերկրացիները, որոնք մեկ տարվա պայմանագրեր են կնքել՝ ռուսական բանակում ծառայելու համար, համաձայն վերջերս ընդունված օրենքի՝ կարող են ՌԴ քաղաքացիություն ստանալ առավելագույնս պարզեցված ընթացակարգով: