Միջազգային

Իրանում ուսանողական ցույցեր են սկսվել

Իրանում ուսանողները ցույցի են դուրս եկել ոստիկանության կողմից ձերբակալված աղջկա մահվանից հետո: 


Tasnim գործակալության հաղորդմամբ՝ ոստիկանության կողմից ձերբակալված 22-ամյա Մախս Ամինիայի մահից հետո Թեհրանում ուսանողական ցույցեր են անցկացվում մի շարք խոշոր համալսարանների տարածքում:

«Մի խումբ ուսանողներ հավաքվել են Թեհրանի այնպիսի խոշոր համալսարաններում, ինչպիսիք են Ամիր Կաբիրը և Շահիդ Բեհեշտիի տեխնոլոգիական համալսարանը, որպեսզի բողոք հայտնեն Մախսա Ամինիի մահվան առնչությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամինին սեպտեմբերի 13-ին Թեհրանում ձերբակալվել է բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու ռազմական հետախուզությանը պատկանող «Ֆարաջա» կենտրոն՝ բացատրական զրույցի համար: Այդ կենտրոնում աղջկա մոտ սրտի կաթված է տեղի ունեցել, որից հետո նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Երեք օր անց՝ սեպտեմբերի 16-ին, նա մահացել է։

Բնակիչները Մախսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը։ Երկրի տարբեր քաղաքներում մարդիկ սկսել են ցույցեր անցկացնել փողոցներում։ Սոցցանցերում տեսանյութ են հրապարակում, որտեղ աղջիկները կտրում են իրենց մազերը, այրում «հիջաբը» կամ «ռուսարի» թաշկինակը՝ կանացի գլխաշորերը, որը պարտադիր է կրել հասարակական վայրերում։