Ռուսաստանի ԱԳՆ-ն ողջունել է Թուրքիայի և Սիրիայի բանակցությունների գաղափարը
Միջազգային
19 Սեպտեմբերի 2022, 15:10ԱԳ փոխնախարար Բոգդանովը ողջունել է Ասադի հետ հանդիպելու՝ Էրդողանի պատրաստակամությունը։ «Մոսկվան աջակցում է Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման գաղափարը և, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է իր հարթակը տրամադրել»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Կարծում ենք՝ հանդիպումը օգտակար կլիներ։ Խոսքը շփումների հաստատման մասին է, առայժմ զինվորականների և հատուկ ծառայությունների գծով են նման շփումներ եղել։ Մենք դրան աջակցում ենք, խրախուսում, որպեսզի հանդիպեն, ընդհանուր հայտարարներ գտնեն»,-ասել է Բոգդանովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նա ընդգծել է, որ Մոսկվան «կողմ է Անկարայի և Դամասկոսի միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես դա տեղի է ունենում տարածաշրջանի այլ երկրների հետ»։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն