Միջազգային

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին բախումներ են ընթանում

«Տաջիկստանը գնդակոծել է Ղրղզստանի Բատկենի մարզկենտրոնը և քաղաքի օդանավակայանը»,- հայտարարել Է Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը։ «Ղրղզստանի և Տաջիկստանի ԶՈՒ միջև բախումները սահմանին ընթանում են Ղրղզստանի Բատկենի մարզի երկու շրջաններում»,-հայտնել Է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը։

«Պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում իրավիճակը Բատկենի մարզում շարունակում է լարված մնալ։ Կատաղի մարտեր են ընթանում Լեյեկի և Բատկենի շրջաններում»,-ասված է հաղորդագրության մեջ։