Միջազգային

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն Է տեղի ունեցել սահմանապահների միջև: Այդ մասին հաղորդել է Ղրղզստանի սահմանային ծառայության մամուլի կենտրոնը։ 

«Պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում տեղի Է ունեցել միջադեպ՝ զենքի կիրառմամբ»,-հայտարարել Է մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանը պարբերաբար հակամարտությունների գոտի Է դառնում տեղի բնակիչների և երկու երկրների սահմանապահների միջեւ:

Փոխհրաձգության պատճառը չսահմանագծված տեղամասերն են, որտեղ հնարավոր չԷ որոշել, թե ինչպես Է անցնում պետությունների միջև սահմանը: Զենքի կիրառմամբ վերջին միջադեպը տեղի Է ունեցել հունվարի վերջին: Սահմանապահների միջև բախումները, որոնք սկսվել են տաջիկստանցիների կողմից ղրղզական սահմանը փակելու պատճառով, տևել Է մի քանի ժամ: Զինադադարի հաջողվել Է հասնել միայն երկու երկրների ներկայացուցիչների բանակցություններից հետո: Հակամարտության ընթացքում երկու կողմից տուժել Է ավելի քան 30 մարդ: