Միջազգային

Իրանը ՇՀԿ լիիրավ անդամ է դարձել

Սամարղանդում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Իրանին Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) լիիրավ անդամություն տրամադրելու մասին:

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը և ՇՀԿ կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինը չորեքշաբթի գիշերը ստորագրել են ՇՀԿ-ին Իրանի լիիրավ անդամակցության մասին փաստաթուղթը:

Իրանի նախարարը հայտարարել է, որ վերջերս ՇՀԿ-ին Իրանի անդամակցության գործընթացի ավարտի հետ կապված բոլոր փաստաթղթերը հավանության են արժանացել նախարարների կաբինետի կողմից և ուղարկվել մեջլիս՝ քննարկելու իրավական ընթացակարգերը:

«Այսուհետ մենք նոր փուլ ենք մտնում առևտրատնտեսական, տարանցիկ և էներգետիկ համագործակցություններում»,-ընդգծել է Աբդոլլահյանը: