Միջազգային

Պուտինը ժամանել է Սամարղանդ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Սամարղանդ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-16-ը: Միջոցառման շրջանակներում Պուտինը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա:

Ինչպես սպասվում է, դրանում քննարկվելու է հարցերի լայն շրջանակ՝ անվտանգության և կայունության ապահովման ոլորտում կազմակերպության ներուժի ուժեղացում, տնտեսական կապերի ամրապնդում, տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման, ՇՀԿ-ի մշակութա-հումանիտար չափման ուժեղացման հարցեր:

Պուտինը նաև առանձին հանդիպումներ կունենա Չինաստանի, Իրանի, Պակիստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Մոնղոլիայի, Թուրքիայի ղեկավարների հետ: Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նա կքննարկի ռուսական գազի մատակարարումները, ինչպես նաև ռուբլով և լիրայով վառելիքի գնումների մասնակի վճարման մանրամասները: