Միջազգային

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկ ժամը 20:00-ին ուժի մեջ մտած հրադադարի համաձայնությունը: Այս մասին ասված է ԵՄ մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։

Եվրամիությունը կոչ է անում կողմերին՝ շարունակել հետևել հրադադարի համաձայնագրին և համակարգել հումանիտար քայլերը, ինչպիսին, օրինակ, զոհված զինծառայողների մարմինների փոխանակումն է:

ԵՄ-ն  Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում շարունակում է ներգրավված մնալ ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի: