Միջազգային

«Երևանը անկեղծ չէ համագործակցության և կայունության հարցերում». Չավուշօղլու

«Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությունը հնարավոր է միայն տարածաշրջանում համագործակցության և կայունության նկատմամբ Երևանի անկեղծ մոտեցման դեպքում». այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ չորեքշաբթի Անկարայում մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանային լարվածության վերջին փուլը։ Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական վերջին բախումները ցույց են տալիս տարածաշրջանում կայունության փխրունությունը։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ «Երևանը երկար ժամանակ անտեսել է Բաքվի խաղաղ նախաձեռնությունները»։