Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022

USD404.94

EUR384.47

RUB6.42

Երևան 18 ℃

Рус Eng

Հնդկաստանը Ադրբեջանին և Հայաստանին խաղաղ լուծում գտնելու կոչ է արել

Միջազգային

13 Սեպտեմբերի, 18:10

Հնդկաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում բանակցություններ վարել և սահմանին ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծել։ Այս մասին ասված է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամ Բաղչիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում։

«Մենք հաղորդումներ ենք ստացել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին, այդ թվում՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների վրա։ Մենք կոչ ենք անում ագրեսորի կողմին՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Քերոբ Խաչատրյան

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության