Միջազգային

«Երկխոսությունը կայուն խաղաղության միակ ճանապարհն է». Շվեդիայի արտգործնախարար

«Մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում Ադրբեջանի և Հայաստանի սահմանի երկայնքով իրավիճակի սրման մասին։ Բոլոր ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, իսկ քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն։ Երկխոսությունը կայուն խաղաղության միակ ճանապարհն է»,- այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Շվեդիայի արտգործնախարար Էնն Լինդեն։