Միջազգային

Աշխարհում ավելի քան 770 մլն մարդ գրել կարդալ չգիտի

Մոլորակի՝ մոտ 771 մլն բնակիչ գրել-կարդալ չգիտի։ Այդ մասին են վկայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության ինստիտուտի անցկացրած հետազոտության տվյալները։ Երկրի վրա անգրագետ չափահասների ընդհանուր թվի երկու երրորդը կանայք են։

Միևնույն ժամանակ, վերջին 50 տարիների ընթացքում աշխարհում գրագիտության մակարդակի աճ է գրանցվում երիտասարդների շրջանում։ 15 տարեկանից բարձր տարիքային խմբում գրագիտության մակարդակը 1990 թվականին հասել է մինչև 74%-ի, 2000 թվականին՝ 81%-ի, 2010-ին՝ 84%-ի, 2020-ին՝ 87%-ի: