Միջազգային

Իսպանիան 1,5 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի մշակութային ժառանգության պահպանմանը

Իսպանիայի կառավարությունը 1,5 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի մշակութային ժառանգության պահպանմանը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է երկրի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը. «Այժմ ես մեկնում եմ Վենետիկ՝ բացելու իսպանական տաղավարը, որը նշում է իր 100-ամյակը։ Այնտեղ կհայտարարեմ Իսպանիայի մասնակցությունը Իսպանիա-ՅՈՒՆԵՍԿՕ հատուկ հիմնադրամին, որին հատկացվել է 1,5 միլիոն եվրո՝ Ուկրաինայում մշակութային ժառանգությունը պահպանելու համար»,- հավելել է Ալբարեսը։