Միջազգային

Կալիֆորնիայում մոլեգնում են անտառային հրդեհները

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով ավելի քան 16,5 հզ. հա անտառ է այրվել: Անտառային հրդեհների տարածման սպառնալիքի պատճառով բնակավայրերից տարհանվել է շուրջ 11 հզ. մարդ: Հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 6-ին՝ Փլեյսեր և Էլդորադո շրջանների մոտակայքում։ Առայժմ հրշեջներին հաջողվել է տեղայնացնել օջախների միայն 10%-ը:

Հրդեհի գոտուց տարհանված հազարավոր բնակիչներ ժամանակավորապես տեղավորվել են Սակրամենտոյի Սիերա քոլեջում: