Միջազգային

Թուրքիան բավարարված է Լաչինի վերադարձով. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան բավարարված է Լաչինի վերադարձով. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Լաչին քաղաքը, Բերձորն ու Սուսը Ադրբեջանին վերադարձնելու հետ։ Հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան բավարարված է դրանց վերադարձով:

«Մենք գոհունակություն ենք հայտնում, որ Լաչին քաղաքը, Բերձոր և Սուս գյուղերն այսօր վերադարձվել են Ադրբեջանին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն ընթացող գործընթացի շրջանակներում։

Հուսով ենք՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված այս կարևոր քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանն ու ադրբեջանա-հայկական հարաբերություններին:

Թուրքիան ինչպես շարունակել է, այնպես էլ շարունակելու է աջակցել եղբայրական Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ ուղերձում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական