Միջազգային

Թուրքիայում կքննարկեն Բաշար Ասադի և սիրիական ընդդիմության հաշտեցման հեռանկարները. թուրքական ԶԼՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի կայանալիք կառավարության նիստի ընթացքում կքննարկի Սիրիայում այսպես կոչված սիրիական ընդդիմության և նախագահ Բաշար Ասադի հաշտեցման նախաձեռնությունները։ Այս մասին հայտնում է թուրքական կառավարամետ Sabah թերթը։

Պարբերականի տվյալներով՝ այդ նախաձեռնություններին աջակցում է նաև «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին, որը համարվում է իշխող կոալիցիայում նախագահ Էրդողանի գործընկերը։