Միջազգային

ԵԱՀԿ ՄԻնսկի խումբն ամերիկացի նոր համանախագահ ունի

ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինկի խմբի նոր համանախագահ է նշանակել։ Այդ մասին հայտնել է ադրբեջանական «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակիցը։ «Էնդրյու Շոֆերը կատարել է իր առաջադրանքը և հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն է Լորա Օքլան»,- «Թուրան» գործակալությանը հայտնել  է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Լորա Օքլան 2022թ զբաղեցնում  է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան հարցերի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրենի պաշտոնը։ Նախկինում աշխատել է որպես Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերի տնօրեն: Նա կադրային դիվանագետ է և նախկինում աշխատել է Իսպանիայում՝  որպես տեղի ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի տեղակալ, ապա Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան ներքին քաղաքականության ղեկավար։