Իսպանիայի հյուսիս-արեւմուտքում անտառային հրդեհի հետեւանքով մոտ 9000 հեկտար անտառապատ բլուրներ են այրվել, ութ գյուղից ավելի քան 650 մարդ է տարհանվել, հայտնում է AP-ն։
Երկրի պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ Զամորա նահանգի Սիերա դե Կուլեբրա լեռնաշղթայում հրդեհը սկսվել է չորեքշաբթի՝ չոր էլեկտրական փոթորիկի ժամանակ։ Փոքր անտառային հրդեհներ են բռնկվել նաև կենտրոնական Տոլեդո նահանգում և հյուսիսարևելյան Սարագոսա և Լեյդա նահանգներում: