ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ին աշխատանքային այցով կմեկնի Բաքու, որտեղ հանդիպումներ կունենա Իլհամ Ալիևի և Ջեյհուն Բայրամովի հետ:
Ըստ Զախարովայի՝ պլանավորվում են համալիր քննարկումներ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարի վերաբերյալ՝ համաձայն Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև փետրվարի 22-ին ստորագրված «Դաշնակցային համագործակցության մասին» հռչակագրի դրույթներին: Նախատեսվում են քննարկումներ նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք թեմաներով՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: