Միջազգային

Ֆորմուլա 1-ի մրցումները Ադրբեջանի տնտեսությանը բերել են 506,3 մլն դոլար

PwC Azerbaijan միջազգային աուդիտորական ընկերության 4-րդ «Գրան Պրիի» արդյունքների հաշվետվության համաձայն՝ «Գրան Պրիից» Ադրբեջանի տնտեսության եկամուտը 4 տարվա ընթացքում կազմել է 506,3 մլն դոլար։ Դրանցից 300,6 մլն-ը ուղղակի եկամուտ են, 205,7-ը՝ անուղղակի։

Անուղղակի եկամուտը հյուրանոցային, ռեստորանային ծառայություններ մատուցող ընկերությունների եկամուտն է, որոնց պահանջարկն աճում է Ֆորմուլա 1-ի ժամանակաշրջանում։ Ընդ որում, համաշխարհային լրատվամիջոցներում Ադրբեջանի մասին հոդվածներ գրելու մեդիա արժեքը կազմում է 274 մլն դոլար։ Այն նաև ազդում է Ֆորմուլա 1-ը հյուրընկալող երկրի իմիջի վրա։ Օրինակ, 2019 թվականին Գրան Պրիի հեռուստալսարանը կազմել է 90,2 միլիոն հեռուստադիտող։

Ֆորմուլա 1-ը հիանալի հարթակ է այս նպատակներին հասնելու համար: Բավական է նշել, որ «արքայական խաղերի» հանդիսատեսն ամբողջ աշխարհում գերազանցում է 500 միլիոնը։