Միջազգային

Պուտինի հանդեպ անհաջող մահափորձ է եղել. Ուկրաինայի հետախուզություն

Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը պնդել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո մահափորձ է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։

«Украинская правда»-ին տված հարցազրույցում Բուդանովը հայտնել է, որ ոչ վաղ անցյալում «կովկասյան ազգության ներկայացուցիչների» միջոցով նրա դեմ մահափորձ է կատարվել. «Սա հանրային տեղեկատվություն չէ ու չի հրապարակվել։ Ամբողջովին անհաջող փորձ է եղել, բայց եղել է՝ մոտ 2 ամիս առաջ»։