Միջազգային

Աշխարհում տարածվում է «կապիկի ջրծաղիկի» համաճարակը

Աշխարհում տարածվում է «կապիկի ջրծաղիկի» համաճարակը

Telegraph թերթի հաղորդմամբ՝ ՄԱԿ Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը հրավիրում է փորձագետների արտակարգ խորհրդակցություն՝ քննարկելու «կապիկի ջրծաղիկի» համաճարակի բռնկումը։ 

Նշվում է, որ հանդիպման հիմնական թեմաները լինելու են հիվանդության փոխանցման ուղիները, դրա տարածվածությունը հոմոսեքսուալների և բիսեքսուալների շրջանում, ինչպես նաև՝ պատվաստումների հետ կապված իրավիճակը։

Հիվանդությունն արդեն հայտնաբերվել է մի քանի երկրներում, այդ թվում՝ Բրիտանիայում, Իսպանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ավստրալիայում և Կանադայում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական