Միջազգային

Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը հետևողական ջանքեր է գործադրվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար

Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը հետևողական ջանքեր է գործադրվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Իտալիայի Թուրին քաղաքում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 132-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բայրամովը նիստի մասնակիցներին տեղեկացրել է տարածաշրջանում առկա իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Ըստ նախարարի՝ ներկայումս հետևողական ջանքեր են գործադրվում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Բայրամովը նաև նշել է, որ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի  միջնորդությամբ դրական ազդեցություն է ունեցել այդ գործընթացի վրա։

Բայրամով նաև հավելել է, որ Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ամրապնդման համար՝ շեշտելով, որ Եվրոպայի խորհուրդը կարող է նպաստել վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը և դրական է գնահատել Ադրբեջանի ու Հայաստանի  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպման կազմակերպումը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական