Միջազգային

Ռուսաստանն ու Իրանը կհամագործակցեն նավթագազային արդյունաբերության ոլորտում

ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին խոսել է Իրան-Ռուսաստան նավթագազային արդյունաբերության համագործակցության մասին։ Դեսպանը նշել է, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին կառավարության աշխատանքային օրակարգում է ներառել ռուսական ընկերությունների և Ռուսաստանի կառավարության հետ էներգետիկայի տարբեր ոլորտներում համագործակցության դիտարկումը։ Նրա խոսքով՝ Մոսկվան և Թեհրանը բանակցություններ են վարել, և կազմվել է Ռուսաստանի հետ համագործակցության համապարփակ և ամբողջական ճանապարհային քարտեզ, որը փոխանցվել է երկրի պաշտոնյաներին։

Երկու երկրները, կիրառելով Իրանում օգտագործվող սարքավորումները, կարող են համատեղ գործարան հիմնել և արտադրություն սկսել: