Գերմանիան ընթացիկ տարվա հուլիսին գրեթե կրկնակի կրճատել է ներկրումները Ռուսաստանից, սակայն ռուսական ապրանքների մատակարարումներն ավելի թանկ են արժեցել։ ՌԴ-ից ներմուծման ծավալը տարեկան կտրվածքով նվազել է 45,8%-ով։ Միաժամանակ, դրա արժեքն աճել է 10,2%-ով՝ մինչև 2,9 մլրդ եվրո, ինչն առաջին հերթին կապված է էներգակիրների գների կտրուկ աճի հետ։
Այս մասին սեպտեմբերի 12-ին հայտնել է Գերմանիայի վիճակագրական գերատեսչությունը: