Միջազգային

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն շտաբային վարժանքներ են սկսել

ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության զինվորականները երեքշաբթի օրը մեկնարկել են ճգնաժամային կառավարման վարժանքներ՝ ապրիլի 18-28-ին կայանալիք համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններին ընդառաջ: Այս մասին երեքշաբթի հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը։

Ճգնաժամային կառավարման զորավարժությունները վերաբերում են պատերազմին նախորդող տարբեր սցենարների միջոցով աշխատելուն: Դրանք կանցկացվեն ապրիլի 12-15-ին՝ Հարավային Կորեայի զորքերի շտաբների պետերի ղեկավարությամբ։ Ապրիլի 18-ին կսկսվեն հրամանատարաշտաբային զորավարժությունները համակարգչային սիմուլյացիայի ձևաչափով՝ հիմնված պատերազմի ժամանակ կողմերի գործողությունների պլանների վրա։ Ուսումնական միջոցառումներն այս տարի մարտից տեղափոխվել են ապրիլ՝ Հարավային Կորեայի նախագահական ընտրությունների պատճառով։