Միջազգային

ԱՄՆ-ն Ուկրաինային Switchblade հարվածային անօդաչուներ կսկսի մատակարարել

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը սպառազինության վեց բեռներից բաղկացած առաջին խմբաքանակը փոխանցել է Ուկրաինայի զինված ուժերին՝ մարտունակությունը բարձրացնելու համար։ Այս մասին մարտի 30-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ Նրա խոսքով՝ ռազմական օգնության մի մասը, որը նախատեսում է մոտ 30 միավոր բեռի մատակարարում, արդեն հասել է Ուկրաինա։ Ըստ Քիրբիի՝ ԱՄՆ-ն ուկրաինացիներին տրամադրում է այն սպառազինությունը, որն առավել անհրաժեշտ է, մասնավորապես՝ հակատանկային և հակաօդային համակարգեր։ Քիրբին ասել է, որ Ուկրաինային նախկինում խոստացված Switchblade հարվածային անօդաչուները կսկսեն մատակարարվել  շուտով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային լրացուցիչ 500 մլն դոլար կհատկացնի։