Երբ Վլադիմիր Պուտինը հրաման արձակեց Ուկրաինա ներխուժելու վերաբերյալ, նա երազում էր վերածնել ռուսական կայսրության երբեմնի փառքը: Արդյունքում, նա վերականգնեց Իոսիֆ Ստալինի տեռորը: Պատճառը միայն այն չէ, որ նա սանձազերծել է չհրահրված ագրեսիայի ամենաբռնի գործողությունը Եվրոպայում՝ սկսած 1939 թվականից, այլև այն, որ արդյունքում նա վերածվում է բռնապետի՝ սեփական տանը:
Հասկանալու համար Պուտինի ստերի մաստշաբները՝ վերհիշեք, թե ինչպես էր պատերազմը պլանավորված: Ռուսաստանի նախագահը մտածեց, որ Ուկրաինան շատ արագ կկործանվի, այդ պատճառով նա չպատրաստեց իր մարդկանց՝ ներխուժմանը կամ իր զինվորներին՝ իրենց առաքելությանը։ Ռազմի դաշտում երկու ահավոր շաբաթվանից հետո նա դեռևս հերքում էր, որ պատերազմ է վարում, որը, հնարավոր է, դառնա 1945-ից հետո եղած Եվրոպայի ամենամեծ պատերազմը: Այդ սուտը պաշտպանելու համար նա փակել է գրեթե ողջ անկախ մեդիան, սպառնացել լրագրողներին 15 տարվա ազատազրկմամբ, եթե նրանք թութակի պես չկրկնեն պաշտոնական ստերը, և ձերբակալել է պատերազմին ընդդիմացող հազարավոր ցուցարարների: Պնդելով, որ իր ռազմական «օպերացիան» ապանացիֆիկացնում է Ուկրաինան՝ տեղական հեռուստատեսությունը վերաստալինացնում է Ռուսաստանը:
Պատկերացնելու համար Պուտինի՝ բռնության հանդեպ ունեցած ախորժակը, նայեք, թե ինչպես է պատերազմը իրականացվում: Չկարողանալով արագ հաղթանակ գրանցել՝ Ռուսաստանը փորձում է պանիկա տարածել՝ սովամահ անելով ուկրաինական քաղաքները և կուրորեն հարվածելով նրանց: Մարտի 9-ին հարված հասցվեց Մարիուպոլի ծննդատանը: Եթե պարոն Պուտինը կատարում է պատերազմական հանցանքներ իր եղբայր սլավոնների նկատմամբ, ինչպես նա հաճոյախոսում է իր հրապարակումներում, ապա նա պատրաստ է սպանդ սկսել նաև սեփական տանը:
Իսկ չափելու համար Պուտինի պարանոյան՝ պատկերացրեք, թե ինչպես պատերազմը կավարտվի: Ռուսաստանը ունի ավելի շատ սպառազինություն, քան Ուկրաինան: Այն շարունակում է առաջխաղացումը, հատկապես՝ հարավում: Հնարավոր է՝ գրավվի մայրաքաղաք Կիևը: Եվ, թերևս, նույնիսկ եթե պատերազմը ձգձգվի ամիսներ, դժվար է տեսնել պարոն Պուտինին որպես հաղթող:
Ենթադրենք՝ Ռուսաստանին հաջողվում է նոր կառավարություն պարտադրել Ուկրաինային: Ուկրաինացիները հիմա միավորված են զավթիչի դեմ: Պարոն Պուտինի խամաճիկը չի կարողանա ղեկավարել՝ առանց օկուպացիայի, բայց Ռուսաստանը չունի փող կամ զորքեր՝ կայազորելու համար նրանց՝ նույնիսկ Ուկրաինայի կեսում: Ամերիկյան բանակի դոկտրինը ասում է, որ խափանելու համար ապտամբությունը՝ զավթիչներին անհրաժեշտ է 20-25 զինվոր՝ 1000 մարդու հաշվարկով. Ռուսաստանն ունի չորսից մի փոքր ավելի:
Եթե պարոն Պուտինը չնստեցնի խամաճիկային կառավարություն, նա ստիպված կլինի փոխզիջումների գնալ՝ խաղաղության համար: Այնուամենայնիվ, նա կպայքարի՝ պարտադրելու համար նման համաձայնագիր: Ի վերջո, ի՞նչ է նա անելու, եթե ետպատերազմյան Ուկրաինան վերսկսի իր ընթացքը դեպի արևմուտք. կհարձակվի՞:
Ճշմարտությունն այն է, որ հարձակվելով Ուկրաինայի վրա՝ Պուտինը գործեց ահռելի սխալ: Նա խորտակեց Ռուսաստանի ենթադրյալ ահարկու զինված ուժերի հեղինակությունը, որը ապացուցեց իր ոչ հմուտ լինելը՝ ավելի փոքր, ավելի վատ զինված, բայց մոտիվացված հակառակորդի նկատմամբ: Ռուսաստանը ունի կորսված հսկայական տեխնիկա, կրել է հազարավոր մարդկային կորուստներ, երկու շաբաթում գրեթե նույնքան, որքան Ամերիկան ունեցել է Իրաքում՝ 2003-ին այնտեղ ներխուժելուց հետո:
Պարոն Պուտինը իր երկրի վրա բերեց կործանիչ պատժամիջոցներ: Կենտրոնական բանկին հասանելի չէ արտարժույթը, որը նրան անհրաժշետ է բանկային համակարգին աջակցելու և ռուբլին կայունացնելու համար: Բրենդները, որոնք բացության կողմնակից են, ներառյալ IKEA-ն և Coca-Cola-ն, փակել են իրենց դռները: Որոշ ապրանքների համար պարբերաչափ է որոշված: Արևմտյան արտահանողները կանգնեցրել են կենսական բաղադրիչների ներմուծումը, որը բերել է գործարանների աշխատանքի խաթարմանը: Պատժամիջոցները էներգակիրների վրա՝ այժմ սահմանափակ թվով, սպառնում են ճնշել արտասահմանյան արժութափոխանակությունը, որը Ռուսաստանին անհրաժեշտ է՝ իր ներմուծումների համար վճարելու համար:
Եվ, ինչպես արել է Ստալինը, պարոն Պուտինը ոչնչացնում է բուրժուազիան՝ Ռուսաստանի արդիականացման հզոր շարժիչ ուժը: «Գուլագ» ուղարկվելու փոխարեն՝ նրանք փախչում են այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Ստամբուլը և Երևանը: Նրանք, որոնք որոշում են մնալ, սանձված են խոսքի ազատության վրա դրված սահմանափակումներով: Նրանք կտուժեն բարձր ինֆլյացիայի և տնտեսական ցնցումների արդյունքում:
Ընդամենը երկու շաբաթում նրանք կորցրեցին իրենց երկիրը:
Ստալինը իշխում էր աճող տնտեսության վրա: Որքան էլ մարդասպանի պես, բայց նա օգտագործում էր իրական գաղափարախոսություն: Անգամ հանցագործություններ գործելով՝ նա համախմբեց սովետական կայսրությունը: Նացիստական Գերմանիայի կողմից հարձակման ենթարկվելուց հետո նա փրկեց իր երկիրը՝ աներևակայելի զոհաբերության շնորհիվ, նա արեց ավելին, քան որևէ մեկը՝ պատերազմը հաղթելու համար:
Պարոն Պուտինը չունի այս առավելություններից և ոչ մեկը: Նա ոչ միայն ձախողել է հաղթանակը իր ընտրած պատերազմում՝ աղքատացնելով իր ժողովրդին, այլև իր ռեժիմը չունի գաղափարախոսական հիմք: «Պուտինիզմը», որպես այդպիսին, միախառնում է ազգայնականությունը և ուղղափառ հավատքը՝ հեռուստատեսային լսարանի համար: Ռուսաստանի շրջանները, ձգված 11 ժամային գոտիներով, արդեն փնթփնթում են այն մասին, որ սա Մոսկվայի պատերազմն է:
Քանի որ պարոն Պուտինի ձախողման աստիճանը պարզ է դառնում, Ռուսաստանը մուտք կգործի այս պատերազմի ամենավտանգավոր փուլը: Ռեժիմի խմբավորումները իրար դեմ դուրս կգան մեղադրական շղթայով: Պարոն Պուտինը, վախենալով հեղաշրջումից, ոչ ոքի չի վստահի և, հնարավոր է, ստիպված լինի կռիվ տալ իշխանության համար: Նա, հնարավոր է, նաև փորձի փոխել պատերազմի ընթացքը՝ ահաբեկելով ուկրաինացիներին և ետ մղելով նրանց արևմտյան աջակիցներին՝ քիմիական զենքով կամ նույնիսկ միջուկային հարվածով:
Քանի որ աշխարհը հետևում է այս ամենին, այն պետք որ հետ պահի հետագա վտանգը: Այն պետք է ճեղքի Պուտինի ստերը՝ առաջ մղելով ճշմարտությունը: Արևմտյան տեխընկերությունները սխալ են վարվում՝ դադարեցնելով իրենց գործարքները Ռուսաստանում, որովհետև նրանք ռեժիմի ձեռքն են փոխանցում տեղեկատվության հոսքի վրա եղած ողջ հսկողոթյունը: Պետությունները, որոնք ընդունում են ուկրաինացի փախստականներին, պետք է նաև ընդունեն ռուս էմիգրանտներին:
ՆԱՏՕ-ն կարող է օգնել՝ զսպել պարոն Պուտինի բռնությունը Ուկրաինայում՝ գոնե շարունակելով զինել Վլադիմիր Զելենսկիի կառավարությանը և աջակցելով նրան, եթե նա որոշի, որ ժամանակը հասունացել է՝ լուրջ բանակցային փուլ մտնելու համար: Նա կարող է նաև ուժեղացնել ճնշումը Պուտինի վրա՝ առաջ տանելով և խորացնելով էներգակիրների վրա սահմանված պատժամիջոցները՝ թեկուզ համաշխարհային տնտեսության հաշվին:
Իսկ Արևմուտքը կարող է փորձել զսպել պարոն Պուտինի պարանոյան: ՆԱՏՕ-ն պետք է հայտարարի, որ չի կրակի ռուսական ուժերի վրա՝ այնքան ժամանակ, մինչև նրանք առաջինը չհարձակվեն: ՆԱՏՕ-ն չպետք է պարոն Պուտինին առիթ տա՝ Ռուսաստանին ավելի լայնածավալ պատերազմի մեջ ներքաշելու համար: Որքան էլ որ Արևմուտքը նոր ռեժիմ ցանկանա Մոսկվայում, պետք է հայտարարի, որ ուղղակիորեն չի նախագծի դա: Ազատագրումը ռուս ժողովրդի խնդիրն է:
Ռուսաստանի խորտակմանը զուգահեռ՝ անմիջապես հարևան նախագահի հետ հակադրությունը զարհուրելի է: Պարոն Պուտինը մեկուսացած է և բարոյապես մեռած, պարոն Զելենսկին սովորական քաջ մարդ է, որ համախմբում է իր ժողովրդին և աշխարհը: Նա պարոն Պուտինի հակաթեզն է և, գուցե, նեմեզիսը: Մտածեք այն մասին, թե ինչպիսին կդառնա Ռուսաստանը՝ 21-րդ դարի իր Ստալինից ազատվելուց հետո:
12.03.2022.